• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

«Եվրոպական Միություն - Վիետնամ ազատ առևտրի համաձայնագիր՝ Առևտրի և ներդրումային համագործակցության լծակներ նոր նորմալ պայմաններում» խորագրով Վիետնամ-ԵՄ ազատ առևտրի համաժողովը

27 հոկտեմբերի, 2021
«Եվրոպական Միություն - Վիետնամ ազատ առևտրի համաձայնագիր՝ Առևտրի և ներդրումային համագործակցության լծակներ նոր նորմալ պայմաններում» խորագրով Վիետնամ-ԵՄ ազատ առևտրի համաժողովը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հոկտեմբերի 27-ին Հանոյում տեղի է ունեցել «Եվրոպական Միություն - Վիետնամ ազատ առևտրի համաձայնագիր՝ Առևտրի և ներդրումային համագործակցության լծակներ նոր նորմալ պայմաններում» խորագրով Վիետնամ-ԵՄ ազատ առևտրի համաժողովը (European Union –Vietnam Free Trade Agreement (EVFTA) Leverage for trade and investment cooperation in the new normal)։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդյունաբերության և առևտրի փոխնախարար Դանգ Հոանգ Անը (Dang Hoang An):

Ելույթներով հանդես են եկել նաև Վիետնամում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Ջիորջիո Ալիբերտին (Giorgio Aliberti) և Վիետնամում Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (European Chamber of Commerce in Vietnam) Ալեն Կանին (Alain Cany):

Պարոն Անը հակիրճ ներկայացրել է ԵՄ-ի և Վիետնամի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները Եվրոպական Միություն – Վիետնամ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի օգոստոսի 1-ից։ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդյունաբերության և առևտրի փոխնախարարը նշել է, որ Վիետնամը դարձել է ԵՄ-ի խոշորագույն առևտրային գործընկերն ASEAN տարածաշրջանում։

Վիետնամում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Ջիորջիո Ալիբերտին նշել է, որ Վիետնամից Եվրոպական Միության երկրներ ապրանքների արտահանումն աճել է 20 տոկոսով, չնայած COVID-19 համավարակի առկայությանը։

Վիետնամում Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ալեն Կանին նշել է, որ COVID-19 համաճարակը խորը և հեռու գնացող ազդեցություն է ունեցել առևտրի և ներդրումների վրա ինչպե՛ս Վիետնամում, այնպե՛ս էլ ամբողջ աշխարհում՝ սկզբում ներառելով զբոսաշրջության և ավիացիայի, այնուհետև այլ ոլորտներ: Պարոն Կանին նաև ընդգծել է, որ երկարատև արգելափակումները ոչ միայն վտանգի տակ են դնում ներդրումներն, այլև ստիպում են յուրաքանչյուր հինգ ընկերություններից մեկին իր արտադրության առնվազն մի մասը տեղափոխել այլ երկրներ:

Ողջույնի և բացման ելույթներից հետո տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որից հետո բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին։

Վիետնամ-ԵՄ ազատ առևտրի համաժողովին ներկա էին  Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներ և ՎՍՀ-ում հավատարմագրված այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՎՍՀ-ում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը մասնակցում էր ՀՀ «Եվրոպական Միություն - Վիետնամ ազատ առևտրի համաձայնագիր - Առևտրի և ներդրումային համագործակցության լծակներ նոր նորմալ պայմաններում խորագրով համաժողովին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: